«Ինչպնս հայտնի է, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Երևան այցելած Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցության ներկայացուցիչներր ԲՀԿ-ի հետ հանդիպել էին ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանի Ապարանի տանը, որտեղ նրանք սկզբում իրենց նիստն են անցկացրել, այնուհետև՝ ճաշել են: Եվ ահա «ՉԻ» աղբյուրներն այս հանդիպումից հետաքրքիր դեպք պատմեցին: Հանդիպման օրը համընկել է Մեծ պահքը կիսվելու օրվա հետ, իսկ հայկական ավանդույթի համաձայն, այդ օրը գաթա են թխում՝ մեջը դնելով մետաղադրամ: Ըստ ավտնդույթի, գաթան կտրևուց հետո ում բաժին է հասնում մետաղադրամով կտորը, նրա երազանքն էլ իրականանում է:
Այդ օրը գաթա եղել է նաև Լյովա Խաչատրյանի տանը։ ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը հյուրերին պատմելով հայկական ավանդույթի մասին, առաջարկել է գաթան կտրելուց առաջ երազանք պահել: Գաթան կտրելուց հետո մետաղադրամով կտորը բաժին է հասել ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Սաջադ Քարիմին: Վերջինս էլ ասել է, որ երբ կատարվի իր երազանքը, ինքը նորից կգա Հայաստան՝ այդ նույն տանը կպատմի երազանքի մասին, և իրենք կնշեն այդ իրադարձությունը»,–գրում է թերթը։