«Դաշնակցությունը կոալիցիա կմտնի ապրիլի 24-ից հետո, տեղեկացրին ՀՅԴ մեր աղբյուրները: Այս պահին կանգ են առել 3 պորտֆելի վրա՝ սոցապ, սփյուռքի և ԱԳՆ: ԱԳՆ-ի դեպքում ոչ թե նախարար, այլ փոխնախարար են ունենալու: «Հետո, Սահմանադրության ընդունումից հետո կերևա»,- ասացին: ԱԳ փոխնախարարի պորտֆելին հավակնում է Լևոն Մկրտչյանը: Չնայած նրա անունը տրվում է նաև Սփյուռքի նախարարության մասով: Ինչ վերաբերում է Հրանուշին, ապա հավերժ «կոմսոմոլին» չեն նեղացնի, նա թերևս կգնա դեսպան Ռուսաստանում, ասում են՝ տիկնոջ մանկության բյուրեղյա երագանքն է: Սոցապը բաժին կհասնի կամ Արծվիկ Մինասյանին, կամ՝ Սերգեյ Լոքյանին: Ինչ վերաբերում է Աղվան Վարդանյանին, ապա նրան կթողնեն քաղաքական ֆրոնտը՝ ԳԱ ներկայացուցչի գործը՝ «Ստամբուլն արյան ծով դարձնելու» հեռանկարով»,–գրում է թերթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



