Armlur.am-ը գրում է․
Այսօր տեղի է ունեցել իշխող հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստում անդրադարձ է կատարվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Բրյուսել կատարած այցին, Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ հնչող դատապարտող հայտարարություններին և տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին:
Այս մասին նիստից հետո նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այս հարցերից զատ նիստում անդրադարձ է եղել սահմանային լարվածությանը և ևս մեկ անգամ վերահաստատվել է այն մոտեցումը, որ անթույլատրելի է համարվում ուժի կիրառմամբ հարցի լուծման ցանկացած փորձ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/324529/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



