Fact.am-ը գրում է.
Մարտի 20-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանին:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Զրուցակիցները քննարկել են վերջին շրջանում Արցախ – Ադրբեջան շփման գծում իրավիճակի կտրուկ սրման պատճառ հանդիսացած հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները:
Հայաստանի և Արցախի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ։ Նախարարները համակարծիք էին, որ Ադրբեջանի սադրանքները բանակցային գործընթացը խափանելու նպատակ են հետապնդում։
Անդրադարձ է արվել ՀՀ ու ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցության հարցերին։
Նյութի աղբյուր՝ http://fact.am/archives/51002
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել