ՌԴ դատախազի՝ Զարուհի Փոստանջյանին ուղղված պատասխանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ռուսաստանի Դաշնությունը չի ճանաչում ՀՀ ինքնիշխանությունը և ոտնահարում է ՀՀ սահմանադրությունն ու օրենսդրությունը։ Իսկ այդ նսեմացուցիչ վերաբերմունքը մենք վաստակել ենք՝ Գևորգ Կոստանյանների նման իրավապահ մարմիններ ունենալով։ Նամակից պարզ դարձավ, որ Կոստանյանը բնավ էլ ոչ մի նամակ չի հղել ՌԴ դատախազին, այլապես ո՞րն էր իմաստը դրա բովանդակության թաքցնելու։ Պարզապես Կոստանյանը գիտի, որ ինքն իրականում դատախազ չի, այլ մի խամաճիկ, ով միայն ընդունակ է դատարկ խոստումներ տալ գյումրեցիներին։ Իսկ եթե պաշտոնյան ոչ միայն չի կատարում իրեն վերապահված պարտականությունները, այլ նաև իր պահվածքով խեղկատակություն հիշեցնող պահվածք է դրսևորում, ուրեմն նա պետք է պաշտոնանկ արվի։ Ոտնահարվել է ՀՀ օրենսդրությունը, պիտի համարժեք իրավական պատասխան տրվի։ Հարկավոր է ԱԺ-ում նման գործընթաց սկսել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/369640613219548?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել