Պորոշենկոն պատրաստ է Ուկրաինայի պետական կառուցվածքի շուրջ անցկացնել հանրաքվե168.am-ը գրում է.

Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է երկրի պետական կառուցվածքի հարցի շուրջ անցկացնել հանրաքվե. «Մեր սահմանադրության ու մեր օրենսդրության համաձայն՝ Ուկրաինայի դաշնային կարգավիճակի մասին հարցը կարող է լուծվել միայն համազգային հանրաքվեի ճանապարհով:

Ես՝ որպես Ուկրաինայի նախագահ, պատրաստ եմ հանրաքվե հայտարարել և կատարել այդ որոշումը»: Պորոշենկոյի խոսքերով՝ Ուկրաինայի քաղաքացիների գրեթե 90 տոկոսը դեմ է հանդես գալի ֆեդերալացմանը:

Նա դա բացատրել է նրանով, որ Ուկրաինան միատարր երկիր է, որը չի համաձայնվի ճնշման յուրաքանչյուր ձևի հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել