Երեկ նայում էի «Երեկոյան Երևան» հաղորդումը, և մի միջադեպ եղավ, երբ կրկին անգամ զռռաց Արտակ Վարդանյանի ոչ պրոֆեսիոնալ լինելու աներկբա փաստը։ Ինչ-որ թութակ պետք է բերեին տաղավար, ու պարզվեց, որ Դիանա Մալենկոն ֆոբիա ունի թութակներից, և արդյունքում նրա մոտ սկզբում դժվար զսպվող, իսկ հետո ընդհանրապես չզսպվող հիստերիկ ռեակցիա առաջացավ, որի արդյունքում նա, ճվճվալով ու լացելով, դուրս փախավ տաղավարից։
Հիմա դուք կասեք՝ ի՞նչ կապ ունի այստեղ Արտակ Վարդանյանը, ու ինչո՞ւ եմ կշտամբում նրան՝ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում դրսևորելու համար, այլ ոչ, ասենք, Մալենկոյին։ Մալենկոյին այս դրվագում մեղադրել չեմ կարող, որովհետև եթե մարդը ֆոբիա ունի, ապա նա կարող է կորցնել վերահսկողությունն իր վրա, ու դեռ լավ է, որ այսքանով պրծավ ամենը։
Իսկ այ Արտակը... Արտակն այդ ճգնաժամային իրավիճակում իրեն պահեց այնպես, ինչպես միշտ է պահում ճգնաժամային իրավիճակներում. ամենաանհեթեթ ու անտեղի բաները սկսեց անել ու ասել։ Ասենք ո՞նց ա լինում, երբ «Երևանն է խոսում»-ի ժամանակ մասնակիցները կամ էլ հանդիսատեսն իրար հետ վիճում ու ինչ ասես ասում են, ու սպասում ես, որ հաղորդավարը կմիջամտի ու ամեն ինչ կկարգավորի, մեկ էլ էդ տուրուդմփոցի մեջ ծագում ա Արտակ Վարդանյանն ու սկսում «Հի-հի, հա-հա, ծափահարություններ-ծափահարություններ» կամ էլ ընդհանրապես մի հատ նենց բան ա ասում, որ ամեն ինչ ավելի ա իրար խառնվում, ու կռիվն ավելի ա թեժանում։
Նույնանման մի բանի էլ երեկ ականատես եղանք. Արտակը տեսնում ա, որ Մալենկոն արդեն վատանում ա ու հեսա կարող ա վատանա, ու փոխանակ հանդիսատեսի ուշադրությունն իր վրա սևեռի, որ Մալենկոն արագ ու առանց հիստերիկաների հեռանա տաղավարից, Արտակը որոշում ա, որ լավագույն լուծումն այդ իրավիճակում ուղիղ եթերում Դիանա Մալենկոյին ֆոբիաներին առերեսվելու ու հաղթահարելու կոչ անելն է ու թութակին և տիրոջը կիսաադեկվատ Դիանայի մոտ կանչելը։ Հիմա որ էդ պահին Մալենկոյի ուշքը գնար, կամ Աստված չանի՝ ավելի վատ բան լիներ, Արտակն ի՞նչ էր անելու, ասելու է՞ր. «Դե ուզում էի, որ իրա ֆոբիայի դեմ պայքարեր»։ Լավ ա վերջում էլի չասեց «Ծափահարություններ-ծափաահարություններ»։
Լավ, ես զարմանում եմ, մի՞թե այսքան քննադատելուց, այսքան սխալները մատնանշելուց հետո էս տղան այդպես էլ իր համար ոչ մի հետևություն չի անում։ Էս էլ հո կառուցողական քննադատությո՞ւն ա, անձնական վիրավորանք չի։ Տղա ջան, աշխատիր էլի մի քիչ քո վրա, գնա դասընթացների կամ էլ կոլեգաներիդ կոնսուլտացիաների ու մաստեր կլասերի դիմի, որպեսզի վերջապես յուրացնես եթերում ու առավել ևս ուղիղ եթերում հաղորդավարի վարքի կանոնները և ճգնաժամային վիճակների կառավարման ձևերը։
Թե չէ, իրոք, այնպիսի տպավորություն է, որ դու, դիտավորություն չունենալով, ցանկացած խառը իրավիճակում այնպիսի բաներ ես անում, որ մեղավորը վերջում դու ես դուրս գալիս։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/632533530213748?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել