1. Պետք է երկրպագի Կարեն Ավագյանին, տարածի նրա բոլոր գրառումները, տակը հաճելի մեկնաբանություններ թողնի և կտրականապես դեմ լինի փուչիկ բառի անպատեհ օգտագործմանը:
2.Պետք է սրտանց ատի ԲՀԿ-ական ֆեյք աղջիկներին ու գոնե իր 3 գրառումներից 1-ը նրանց ձոնի:
3.Պետք է տարածի Սերժ Սարգսյանի ցանկացած ելույթ, ու կապ չունի, թե այդ ելույթը Սերժը իրենց տան խոհանոցում է ունեցել, թե ինչ-որ նիստի ժամանակ:
4.Պետք է ուշադիր լինի, թե ինչ են խոսում Գալուստ Սահակյանն ու Շարմազանովը ու սեփական մտքերն ու տեսակետները համապատասխանեցնի նանց ասածների հետ:
5.Պետք է ամեն պատեհ-անպատեհ առիթով քլնգի Լևոն Տեր-Պետրոսյանին և ընկերական խոսակցություններում ՀԱԿ-ին հաճախակի կոչի աղանդ ու վկայակոչի ցուրտ ու մութ տարիները:
6.Պետք է ընկեր լինի բոլոր ՀՀԿ-ական մանր և միջին չինովնիկների հետ, ուշադիր հետևի նրանց գրառումներին ու պարտադիր լայք անի:
7.Պետք է ինքնամոռաց պաշտպանի ՀՀԿ-ի շահերը ֆեյսբուքյան բոլոր բանավեճերում ու կապ չունի ՀՀԿ-ն ճիշտ է թե սխալ:
8.Պետք է գոնե օրվա մեջ երկու անգամ կծի վարչապետին և անուղղակիորեն ակնարկի, որ երկրի այս վիճակի հիմնական մեղավորը նա է, իսկ նախագահն ընդամենը անմեղ զոհ էր
9.Պետք է պարտադիր կերպով սեփական նկարներում բազեյի միջոցառման ընթացքում արված մի քանի նկար ունենա, որոնցից մեկում պարտադիր կերպով պետք է լինի նաև Հովիկ Աբրահամյանը, իսկ ինքը հեռվում փախած ֆոկուսով:
10.Պետք է միշտ ՀՀԿ-ի զնաչոկ կրի կրծքին, և հատկապես ուշադիր լինի, որ նկարվելիս այն լինի կադրում և պսպղա: