ՖԵՅՍԲՈՒՔ. սոցիալական կայք-էջ, որտեղ գրանցված են միլիոնավոր օգտատերեր, սակայն միլիոնավորների մեջ ակնհայտ երևում են հայ ֆեյքազգիները, ովքեր առավոտից մինչ ուշ երեկո քլնգում, փնովում, գումարի դիմած նյութեր են գրում պաշտոնյաների, քաղաքական գործիչների դեմ:
Հաճախ. ֆեյսբուքում հանդիպում ենք ֆեյք օգտատերերի, ովքեր մրցակցության մեջ են մտնում մյուս ֆեյք օգտատերերի հետ, գրում, ջնջում, ինչու չէ նաև՝ լղոզում ողջ ճշմարտությունը:
Վերջին շրջանում ֆեյքազգիների թիվը կտրուկ պակասել է, պատճառն այն է, որ Ֆեյսբուք սոց-ցանցի աշխատանքային մբի պատասխանատուները որոշակի կանոններ են ավելացրել ցանցի օգտատերերի համար:
Դրանցից առաջին կանոնն այն է, որ օգտատերը պետք է գրանցված լինի իր իսկական անուն-ազգանունով, ունենա որոշակի քանակությամբ անձնական լուսանկարներ և ֆեյսբուքում գրանցված լինի լատինատառ անուն-ազգանունով:
Այս փոփոխություններին ոչ բոլոր ֆեյքազգիները հետևեցին, և կանոների ակտիվացման հենց հաջորդ օրվանից ֆեյք էջերը վերացան ֆեյսբուք ցանցից: Վերանալով իրենց հետ տարան ընթերցողների մի մեծ հոծ զանգված: Այս ամենից կարող ենք ենթադրել, որ եթե օգտատերը գրանցված է կեղծանունով և ամեն օր քլնգում է պետական գերատեսչությունների աշխատակիցներին, պաշտոնյաներին, կուսակցության ղեկավարներին, ապա նա ունենում է ընթերցողների մեծ բանակ:
Հարգելի ֆեյքազգիներ ջան, ինչքան էլ որ սարսափելի թվա, բայց դուք ձեզանից ոչինչ չեք ներկայացնում, եթե իշխանություններին, կուսակցությունների ներկայացուցիչներին ասելու բան ունեք, ապա լավ կլինի, որ իրական պրոֆայլի միջոցով փոխանցեք ձեր մտքի գոհարները, այլ ոչ թե ֆեյք էջերով, դեռ մի բան էլ ավել՝ քայքայելով մեր ներվերը:
Նարեկ Միրզոյան / Սեփական տեսակետ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=820342131378775&set=a.162882773791384.42587.100002089872121&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել