Araratnews.am-ը գրում է.
Այն որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, սա նորություն չէ: Ես զարմանում եմ, թե ինչու են լրատվամիջոցները կառչել այս կապակցությամբ Սերժ Սարգսյանիˋ օրերս արված հայտարարությանը:
Անդրադառնալով Արարատի ստորոտին կազմակերպված ֆորումի ժամանակ ՀՀ նախագահի ելույթինˋ նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ռուսաստանը միշտ էլ հարաբերություններ է ունեցել, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ և երկուսին էլ զենք է վաճառել, ինչը նորություն չէ, ուստի խուճապի կարիք չկա: Ինչո՞ւ ոչ ոք չի հիշում նախագահի հնչեցրած այն խոսքերը, որ Ռուսաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է և անվտանգությունը ապահովելու համար այնքան բան է արել Հայաստանի համար, որ ուրիշ ոչ մի երկիր չի արել: Հետսովետական բոլոր երկրներն էլ զենք են գնում Ռուսաստանից, և սա նորություն չէ»,-նկատեց բանախոսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




