Yerkir.am-ը գրում է.
Այսօր ԱԺ-ում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության 15-րդ նիստում, երբ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ներկայացրեց Հայաստան -Թուրքիա հարաբերությունների մասին, ասելով, որ Թուրքիան պետք է սահմանը բացի առանց նախապայմանների, նիստը նախագահող Սաջադ Քարիմը հարց ուղղեց Աղվան Վարդանյանին: «Մենք համաձայն ենք, որ սահմանը պետք է բացվի առանց նախապայմաների, պարզապես մեկ տարի առաջ թուրք դեսպանն ասաց, որ արձանագրությունները սառեցված են, թեև դա էլ վախճան չէ: Ուզում ենք իմանալ ձեր տեսակետը դրա վերաբերյալ, մենք հասկանում ենք, որ որոշ դիվանագիտական աշխատանք է տեղի ունեցել, ես չեմ վիճարկի բարի կամքի դրսևորումը, բայց չեք կարծում, որ հայկական կողմից օրինակ քայլ արվի և ասենք ոչ ԼՂՀ-ն,ինչ որ ուրիշ տարածքների զիջումը հարցին օգնի »,- ասաց Սաջադ Քարիմը: Նա նաև անդրադաձավ Թուրքիայի հետ հարաբերությունների համար հիմնական խնդիր հանդիսացող Հայոց Ցեղսպանության հարցին և նշեց, թե այս միջոցառումները արդյոք բացասական ազդեցություն չեն ունենա Թուրքայի գործողությունների վրա: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Մենք միշտ ասել ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների: Ի՞նչ է նշանակում երրորդ պետության՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները դարձնել Հայաստան-Թուրքիա հարաբերություների համար նախապայման, սա անընդունելի է նաև միջազգային դիվանագիտության կանոներով: Բնականաբար որևէ խոսք չի կարող լինել որևէ տարածք զիջելու մասին : Օբյեկտիվ տեսնողները կգնահատեն, թ ինչ է այսօր կատավրում ՀՀ-Ադրբեջան սահմանային գծում և ԼՂՀ-Ադրբեջան գծում: Այն հարձակումները, որ ձեռնարկում է Ադրբեջանը, և որի ընթացքում լինում են տասնյակ զոհեր, այն սպառազինությունը , որ իրականացնում է Ադրբեջանը, ուղղակի որևէ շանս չեն թողնում որևէ զիջման համար: Զիջել որևէ շրջան, դա նշանակում է, որ ավելի մոտեցնել այդ հարձակումները Լեռնային Ղարաբաղին և այս առումով մենք բացառում ենք, որ որևէ բան կզիջենք, մենք նախապայմանով չենք գնա որևէ զիջման»,-հայտարարեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



