Lurer.com–ը գրում է.

Մարտի 18-ն Թունիսում զբոսաշրջիկների վրա հարձակումն իրականացրել են «Օկբա իբն Նաֆաա» խմբավորման գրոհայինները, որոնք կապված են «Ալ-Քաիդան» իսլամական Մագրիբի երկրներում» խմբավորման հետ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:

Նշվում է, որ ոչնչացված ահաբեկիչների ինքնությունը պարզվել է: Նրանք են 1980 թվականի ծնված Մեհդի Յահյաուրին և 1994 թվականին ծնված Ջաբեր Հաշնեուին: Այժմ իշխանությունները հետախուզում են ահաբեկիչների հանցակիցներին:

2012 թվականի վերջից Թունիսի զինծառայողները «Օկբա իբն Նաֆաա» խմբավորման դեմ անցկացնում են գործողություն Ալժիրի հետ սահմանակից Կասերին նահանգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել