Lurer.com–ը գրում է.

Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը դեռ չի կարող հաստատել Դոնբասից տեխնիկայի դուրսբերումը Կիևի ուժայինների և Դոնբասի աշխարհազորի դիրքերից: Այդ մասին հայտնել է առաքելության փոխղեկավար Ալեքսանդր Հուգը. փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք դեռևս չենք կարող հաստատել ծանր սպառազինության ամբողջական հետքաշումը` երկու կողմերի ոչ բավարար համագործակցության պատճառով», - ասել է նա:

Հուգի խոսքով` ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները «դեռևս բախվում են իրենց գործունեության խոչընդոտման դեպքերի հետ»: 

Նա կոչ է արել հակամարտության կողմերին նպաստել առաքելության աշխատանքին, այդ թվում, տարածքների ականազերծման միջոցով, որպեսզի ապահովվի ԵԱՀԿ-ի մուտքը դեպի օբյեկտներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել