Lurer.com–ը գրում է.

ԱՊՀ-ի գործադիր կոմիտեն հրավերներ Է ուղարկել Համագործակցության բոլոր երկրներին՝ մասնակցելու Մոսկվայում Հաղթանակի հոբելյանի առթիվ կայանալիք հանդիսավոր միջոցառումներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին Մինսկում հայտնել Է ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

Նրա խոսքով՝ «Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսություններին մասնակցելու հրավերներ են ուղարկվել ԱՊՀ-ի երկրների բոլոր ղեկավարներին»: Լեբեդևը ճշտել Է, որ ներկայում հրավերները քննարկվում են Համագործակցության երկրներում, նրանցից մի քանիսն արդեն դրական պատասխան են տվել:

«Հուսով ենք, որ Համագործակցության երկրների բոլոր ղեկավարները կժամանեն Մոսկվայի հանդիսություններին: Մայիսի 8-ին Մոսկվայում պլանավորում ենք անցկացնել պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում՝ նվիրված այդ սուրբ օրվան»,-լրագրողներին հայտնել Է Լեբեդևը:

Տոնի նախօրյակին ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների՝ Մոսկվայում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման մասին ավելի վաղ հայտնել Էր Կրեմլի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Լեբեդևը ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ Հաղթանակի հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառումներ կանցկացվեն նաև Համագործակցության երկրներում:

«Ինչ վերաբերում Է Ուկրաինային, ապա ինձ հայտնի Է, որ նման միջոցառումներ պլանավորվում են նրա տարածքում՝ Կիևում և մյուս քաղաքներում: Ինչ վերաբերում Է նրա մասնակցությանը Մոսկվայի միջոցառումներին, ապա տեղեկատվություն դեռ չկա. այդ հարցը քննարկվում և լուծվում Է երկկողմ հիման վրա»,-ասել Է ԱՊՀ-ի գործադիր քարտուղարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել