Գնալով պարզ է դառնում, որ ԵՏՄ կողմնակիցները նվազում են, դժգոհներն՝ ավելանում, իսկ անդամակցելու որոշմանը սատարողներն ու անշրջելիության մասին խոսողները՝ փոշմանում:
Այլընտրանքը Հայաստանի եվրոպական օրակարգն է, որը ԵՏՄ անդամակցությունից հետո ոչ մի վայրկյան իր անհրաժեշտությունը չի կորցրել, ընդհակառակը՝ ավելի ու ավելի է կարևորվել և անայլընտրանք դարձել:
Հետևաբար, Հայաստանի նոր քաղաքական մշակույթի, նոր տեսակի քաղաքական ուղղության կողմնակիցները պետք է այս օրակարագի շուրջ համախմբվեն և փորձեն կառուցել Հայաստանի եվրոպական ապագան:
Կոնկրետ ես բոլոր համահայկական խնդիրների լուծման բանալին տեսնում եմ ուժեղ, ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական և մարդակենտրոն Հայաստանի մեջ:
Այդպիսի Հայաստան կարող ենք ունենալ միայն եվրոպական մոդելի երկիր կառուցելով, այլ մոդելների պարագայում ուժեղ Հայաստան ունենալու տեսլականը շատ մշուշոտ է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edmon.marukyan/posts/10153132089982410?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել