Երգչուհի Լայանան  մայր է դարձել։ Նրա և Ռոլանդ Պողոսյանի առաջնեկը լույս աշխարհ է եկել այս գիշեր։ Զույգն աղջիկ է ունեցել։

Ռոլանդն ու Լայանան իրենց փոքրիկին տվել են Էլինա անունը, որը նրա տատիկների անունների՝ Էլիայի և Գալինայի միացությունն է։) «Դա երկուսիս որոշումն էր։ Ուզում ենք մայրիկիս անունը տալ մեր դստերը, նա չցանկացավ, և որոշեցինք մոտ տարբերակ ընտրել»,- ասաց հայրիկը։

Զրույցի պահին Ռոլանդը կնոջ և փոքրիկի կողքին էր։ «Ուշադիր նայում եմ, փորձում եմ հասկանալ՝ ո՞ւմ է նման, սիրուն մռութիկ ունի, կարմրած, սակայն չեմ հասկանում՝ ում է նման։ Երբ առաջին անգամ գրկեցի նրան, տաք հոսանք անցավ միջովս։ Լայանան էլ է շատ ոգևորված։ Առավոտյան զանգեց՝ ասում է՝ տեսար, մենք ճուտիկ ենք ունեցել։ Նա էլ չնայած դեռ մի քիչ տնքտնքում է, բայց շատ լավ է»,- նշեց Ռոլանդը։

Հայրիկը հայտնեց, որ փոքրիկի սենյակն արդեն պատրաստ է, ծնողները նրան տուն կտանեն հավանաբար երկու օրից։

BlogNews.am-ը շնորհավորում է Լայանային և Ռոլանդին ու երջանկություն մաղթում։

Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել