«ԱԺ առաջիկա նիստում կհրապարակվի ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնից Գագիկ Ծառուկյանի հրաժարականի դիմումը: Մինչ այդ, ինչպես հայտնի դարձավ «ՉԻ» լավատեղյակ աղբյուրներից. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները խմբակցության նոր ղեկավարի ու քարտուղարի հարցում եկել են համաձայնության:
Խմբակցության ղեկավար կդառնա ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, իսկ քարտուղար՝ Վահե Էնֆիաջյանը: «ՉԻ» թղթակցի հարցին ի պատասխան Էնֆիաջյանը երեկ ասել է, թե այդ հարցը խմբակցության որոշելիքն է, և եթե իրեն առաջադրեն քարտուղար, ինքը ենթարկվելու է խմբակցության որոշմանը»,–գրում է թերթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել