100 տարի անց Եվրոպան խախտում է, ինչպես Շիրազը կասեր, լիրբ լռությունն ու խոսում Ցեղասպանության մասին: Նախ ԵԺԿ-ն, հիմա նաև Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձև: Բայց այսօրվա ընդունված բանաձևերը ոչ կամոքեն 100-ամյա վերքերը, ոչ էլ կսրբագրեն պատմությունը: Եվ եթե 100 տարի առաջ մեզ էր պետք, որ ճանաչվի Ցեղասպանությունն, ապա այսօր այն օրհասական խնդիր է համայն աշխարհի համար: Չէ՞ որ մենք տեսել ենք մարդկության թույլ տված ամենամեծ չարիքն ու անցել այդ մղձավանջի միջով, մինչդեռ այսօր նրանք ընդունում են իրենց սեփական երկրների ու սեփական ընտանիքների անվտանգության համար: Ի վերջո, եթե առաջադեմ Եվրոպան 100 տարի ջայլամի քաղաքականություն չվարեր, չէին լինի Սումգայիթի, Բաքվի, Սիրիայի, Իրաքի դեպքերը: Բավ է, այս տարածաշրջանում գերտերությունները Бой без правил խաղան: Թեպետ ո՞ւմ եմ ասում, մենք դատապարտված ենք անհաջող հարևաններ ունենալ, ովքեր թե՛ մեր, թե՛ իրենց երկրների պատմության մեջ մշտապես խայտառակ դերակատարություն են ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել