Cosmo.am-ը գրում է․
Տարիների ընթացքում ցանկացած բնական կուրծք կախվում է՝ նմանվելով «սպանիելի ականջների»: Նույնիսկ ֆիզիկայից հեռու աղջիկները կարող են նշել այս դժբախտության հիմնական պատճառը՝ առաձգականություն: Այս երևույթի դեմ պայքարելն անիմաստ է: Մինչդեռ կան բազմաթիվ այլ պատճառներ, որոնք ենթակա են շտկման:
1. Ձգույշ եղիր դիետաների հարցում
Մեծ կուրծքը կարող է իրոք ավելի շուտ կախվել, քան փոքրը. այն ավելի ծանր է: Սակայն քաշի արագ կորուստն ու վերականգնումը շատ ավելի կրիտիկական են համարվում, քանի որ մաշկը չի հասցնում հարմարվել ծավալի փոփոխություններին և սկսում է կախվել:
2. Հրաժարվիր քաղցրից
Ածխաջրերը (խմորային ուտելիքն ու քաղցրավենիքը), ինչպես պարզվում է, կանխում են մաշկի կոլագենի առաջացումը… իսկ կաթնագեղձի ողջ ծանրությունը հենվում է մաշկի վրա, այլ ոչ թե մկանի: Որքան շատ լինի կոլագենը, այնքան ավելի բարձր կլինի կուրծքը:
3. Հանիր կրծկալը
Բժիշկ-մամոգրաֆների մեծ մասն այն կարծիքին է, որ կրծկալը չի պաշտպանում կուրծքը կախվելուց. ընդհակառակը՝ շարունակական աջակցությունը թուլացնում է կրծքի բնական միացությունները:
Կրծքի ամենաանխուսափելի ձևը
3D խաբկանք
«Եվրոպայում հաճախորդների մեծ մասը, ովքեր ցանկանում են մեծացնել կուրծքը, առաջին անգամ վիրաբույժի հետ խորհրդակցելիս ցանկանում են ունենալ C և D չափսի կուրծք,- ասում է պլաստիկ վիրաբույժ, Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահության ծառայության անդամ Վիկ Վիջխը: – Սակայն արդեն վիրահատությունից առաջ նրանք հիմնականում ընտրում են D կամ DD չափսը: C չափսը բավարարում է քչերին»:
Պամելա Անդերսոն
Պահանջարկն աճում է … Սակայն երբեմն հասկանում ես, որ քեզ պարզապես խաբել են:
Արդյո՞ք նորմալ է
Որոշ երևույթներ մտահոգիչ են թվում, սակայն իրականում մտահոգվելու կարիք չկա…
Վտանգավոր է։
Ուշադիր եղիր:
Նորմալ է:
Մի կուրծքը մեծ է մյուսից
Նման երևույթ բավական հաճախ է դիտարկվում: Դա նույնն է, ինչ փոքր-ինչ տարբեր ձեռքերը, ոտքերը և ականջները: Հիմնականում այդ տարբերությունն այնքան քիչ է, որ միայն դու կարող ես նկատել: Սակայն նույնիսկ 1-2 չափսի տարբերությունը նորմալ է համարվում:
Աղվամազեր կրծքի վրա
Պտուկի եզրին առկա աղվամազերը հնարավոր է հեռացնել պինցետով: Սակայն եթե մազերը բավական շատ են և ցիկլը խանգարված է, հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Հնարավոր է, որ բարձրացած լինի անդրոգենի մակարդակը:
Արեոլայի գույնի փոփոխություն
Երանգի փոփոխությունը որպես կանոն պայմանավորված է հորմոնային փոփոխություններով՝ դաշտանից առաջ, հղիության ընթացքում, հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելու շրջանում: Եթե այս կետերից ոչ մեկը քեզ չի վերաբերում, հարկավոր է դիմել բժշկի:
Պտուկի էրեկցիայի բացակայություն
«Սեքսի ժամանակ ոմանց մոտ այդ հատվածը միանգամայն անփոփոխ է մնում, այսինքն՝ զգայուն չէ,- ասում է Իրինա Վասիլևան՝ ЕМС կլինիկայում մամոգրաֆիայի բաժնի ղեկավար: – Պարզապես հարկավոր է էրոգեն այլ հատվածներ փնտրել և վերջ»:
Կրծքի վրա երակների առաջացում
«Սա կարող է տարբեր երևույթների ազդանշան լինել՝ ինչպես բարորակ, այնպես էլ ոչ: Նույնիսկ եթե չկան ցավեր կամ այլ փոփոխություններ, հարկավոր է դիմել բժշկի»,- ասում է Իրինա Վասիլևան:
Ինչու են տղամարդիկ այդքան տարված կնոջ կրծքով
Հոգեբուժության պրոֆեսոր Լարի Յանգը (Էմորի համալսարան, ԱՄՆ) առաջ է քաշել մի վարկած, ըստ որի այդ տարվածությունը ենթագիտակցական մակարդակի է: Երբ նորածինը սնվում է կրծքի կաթով, մոր օրգանիզմում օքսիտոցինի մեծ քանակություն է արտադրվում (սիրո հորմոն, որը սերտ կապ է ապահովում մոր և երեխայի միջև): Նույն մեխանիզմն առաջանում է նաև սեռերի միջև հարաբերությունների ժամանակ: Սիրային հպումների ընթացքում տղամարդը, շոյելով կուրծքն ու պտուկները, խթանում է կնոջ մոտ օքսիտոցինի առաջացումը: Այդ ընթացքում դրսևորվող նուրբ զգացմունքներն ամբողջությամբ ուղղվում են զուգընկերոջը: Այսինքն՝ քո կուրծքը շոյելով՝ նա բառացիորեն ստիպում է քեզ սիրահարվել իրեն:
Դու իմն ես
Քո մարմնի ամենագեղեցիկ հատվածը խնամքի կարիք ունի, ուստի առաջարկում ենք ծանոթանալ այս հրաշալի միջոցին: Շաքարավազը մաքրող հատկություն ունի, ձիթապտղի յուղը փափկեցնում է մաշկը, իսկ վանիլի էքստրակտը բարձրացնում է առաձգականությունը: Տաք ցնցուղի տակ ձեռքի շրջանաձև շարժումով այս խառնուրդը քսիր մաշկիդ՝ սկսելով պտուկից:
1 գդալ շաքարավազ + 3 կաթիլ վանիլի էքստրակտ + 3 գդալ ձիթապտղի յուղ
Դու՝ մեծի դերում
Կուրծքը հիմնականում մարմնի այլ մասերից 2-3 անգամ ավելի արագ է ծերանում: Տրամաբանական է՝ լանջաբացվածքի հատվածի մաշկը երկու անգամ ավելի բարակ է, քան դեմքի մաշկը, իսկ գեղձային հյուսվածքը ենթակա է սթրեսի ազդեցությանը… Այնպես որ, ամեն անգամ դեմքին քսուք քսելիս չմոռանաս, որ նման պրոցեդուրայի կարիք ունի նաև քո կուրծքը: