Ադրբեջանի նախագահ Ալիևը Կարսում Հեյդար Ալիևի անվան լիցեյի բացման պաշտոնական արարողության ընթացքում հայտարարել է, որ որոշ ուժեր փորձում են կեղտոտ քարոզչություն տանել երկու եղբայր երկրների դեմ, սև գույներով ներկել անցյալն ու փորձել խանգարել երկկողմանի համագործակցության սերտացմանը: Բայց Ալիևի մտքի գոհարները չեն դադարում զարմացնել: Նա հայտարարել է, որ այսօր աշխարհում դժվար է գտնել զարգացման տեմպերով Ադրբեջանի ու Թուրքիայի պես երկու նմանատիպ երկիր: Մանաթի ու լիրայի աղետալի անկումը երևի մոռացել է հարևան երկրի նախագահը: Նման հայտարարություններից առաջ արժե հիշել: Շատ հետաքրքիր կլիներ տեսնել, թե Ադրբեջանի նախագահն ինչ պատմական փաստաթղթերի է հղում կատարում, երբ հայտարարում է, որ Կարսը հին թյուրքական քաղաք է: Դե առանց Հայաստանի մասին խոսելու ոչ մի հանդիպում Ալիևը չի անցկացնում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10203775871386524?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել