Վերջին շրջանում սահմանադրական բարեփոխումների շրջանակներում տեղի ունեցող քննարկումները նոր թափ են առել: Բացի ՀԱԿ-ից բոլոր խորհրդարանական ուժերը, ինչպես նաև ոչ խորհրդարանական մի շարք կառույցներ հյուրընկալվել էին Բաղրամյան 26-ում ՀՀ նախագահի հետ սահմանադրական բարեփոխումները քննարկելու և ավելի խորը ուսումնասիրելու նպատակով:
Ոչ իշխանական ուժերից մի քանիսը, մասնավորապես` Տիգրան Կարապետյանի «ժողովրդական», Գառնիկ Իսագուլյանի «Ազգային անվտանգություն», Արամ Հարությունյանի «Ազգային համաձայնություն» կուսակցությունները սահմանադրական բարեփոխումները քննարկելու վերաբերյալ հրավեր չէին ստացել նախագահականից:
Վերը նշված քաղաքական ուժերի ղեկավարները հրավեր չստանալու մասին տարբեր պատճառներ էին նշել, օրինակ Արամ Հարությունյանը նշել էր, որ նախագահականում այնքան խելք ունեն, որ իրենց չհրավիրեն:
Չի կարելի չհամաձայնել Արամ Մանուկյանի մտքի հետ, այո, նախագահականում այնքան խելք ունեն, որ «քաղաքականապես մաշվածներին» ու առանց գաղափարախոսության քաղաքական ուժերին լուրջ հարցերի քննարկումների մեջ չներքաշեն: