► Միշտ չափազանցված մտքեր ես ունենում չիմացածդ բաների մասին:
► Մայրս մահացավ այսօր: Կամ` երեկ: Հաստատ չգիտեմ …
► Իսկական տղամարդիկ լավ են հասկանում իրար:
► Երբեք չես կարող փոխել կյանքդ։ Ի վերջո, ամեն ինչ նույնն է:
► Ոչ մի մահկանացու այնքան մեղավոր չէ, որ Աստված չկարողանա ներել նրան…
► Միշտ էլ հետաքրքիր է եղել, թե ինչ են խոսում քո մասին, անգամ եթե նստած ես մեղադրյալի աթոռին:
► Երբ խոսքը վերաբերում է դատավարությանը, հանդուրժողականության միանգամայն մերժելի առաքինությունը պետք է վերաժվի ավելի դժվարին, բայց ավելի վեհ` արդարադատության առաքինությանը: Հատկապես երբ այդ մարդու մեջ հայտնաբերված հոգու դատարկությունը կարող է կործանարար անդունդ դառնալ հասարակության համար:
► Մեկը որ բարոյապես սպանել է իր մորը, իրեն մեկուսացրել մարդկային հասարակությունից, նույնն է ինչ մյուսը, որ մարդասպանի ձեռք է բարձրացրել իրեն կյանք պարգևողի վրա:
► Կյանքը քիչ արժի, որ նրա համար տանջվես:
► Էականը դատապարտյալին հնարավորություն տալն է թեկուզ հազարից մեկը. դա էլ բավական է շատ բան կարգավորելու համար:
► Վերջապես հասկացա, որ չպետք է բռնանալ ինքդ քեզ վրա:
► Մայրս հաճախ էր կրկնում, որ բացարձակ դժբախտ չեն լինում։