Վերջերս «հաճախորդ» եզրի շուրջը վեճեր են սկսվել: Տարբեր միավորների անվանում են հաճախորդ, նրանք էլ վիրավորվում են ու հակադարձում: Իմ կարծիքով ոչ բոլոր քաղաքական միավորներին է կարելի անվանել հաճախորդ, եթե անգամ նրանք ձգտում են գործարքի մեջ մտնել Սերժ Սարգսյանի հետ: 
Ենթադրվում է, որ հաճախորդը Սերժ Սարգսյանի հետ մտնում է գործարքի մեջ, ինչից ենթադրվում է, որ որոշակի ծառայությունների դիմաց հաճախորդը նրանից ստանում է որոշակի դիվիդենտներ: Սակայն ակնհայտ է, որ գործարքի մեջ մտնելու համար պետք է ունակ լինել ծառայությունները մատուցել: 
Հաճախորդ լինելու համար պետք է տիրապետել հետևյալ ունակությունների.
-ունենալ զգալի ընտրազանգված,
-ունենալ ռեսուրսներ և տիրապետել ընտրական տեխնոլոգիաների ընտրությունների ժամանակ ցանկացած եղանակով ձայներ հավաքելու և այդ ձայները «պահելու» համար,
-կարողանալ ձևավորել ընդդիմադիրի իմիջ և ունենալ պոպուլիզմի ունակություններ:
Առանց այս հատկությունների և ռեսուրսների անհնարին է հետաքրքիր լինել Սարգսյանի համար և բնականաբար գործարքային իմաստով նրա համար հետաքրքրություն ներկայացնել:
«Հաճախորդ» եզրին զուգահեռ օետք է օգտագործոլ նաև «վիճակագական միավոր» եզրը: Վիճակագրական միավորը արտաքին և ներքին գործընթացների համար վիճակագրական ֆոն ապահովող միավոր է, իսկ «հաճախորդը» արդեն քաղաքական միավոր է, որը կարող է Սերժ Սարգսյանի հետ մտնել հարաբերությունների մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել