Lragir.am-ը գրում է.
Կիրակնօրյա նոթեր
  
Արդեն 10 օր է, ինչ աշխարհն ապրում է առանց Պուտինի։

Ռուսական TV-ները ցույց են տալիս նրա հին հանդիպումները որպես նոր, ապագա հանդիպումները որպես ներկա, բայց ոչ ոք դրանց չի հավատում, միայն՝ Պուտինի 86 տոկոս ռուս համակիրները, որոնց տեղեկատվության միակ աղբյուրը նույն TV-ներն են, և, իհարկե, հայ կույր պուտինամոլները։ 

Ընդ որում, վերջին մի շաբաթում Պուտինի վարկանիշը աճել է՝ հասնելով 88-ի։ Դա կամ նշանակում է, որ Ռուսաստանում 2 տոկոս ավելի մարդ է սկսել TV նայել, կամ էլ… Պուտինին ամեն օր տեսնելը ոմանց խանգարել է նրան սիրել։ Իսկ նման իրավիճակում ոչ պետք է ուրախանալ, ոչ տխրել Պուտինի անհետացմամբ. խնդիրը նա չէ, այլ 86-88 տոկոսանոց «կոլեկտիվ-պուտինը», որի սրտով է Ամերիկայի, աշխարհի հետ ճակատ-ճակատի տալը և ոչ թե գողապետական համակարգը մաքրելը սեփական երկրից, որտեղ մարդիկ թաղի ոստիկանից ավելի են վախենում, քան «ամերիկոսները» Օբամայից։

Անսպասելիորեն  համաշխարհային նշանակության էս պատմությանը Հայաստանն էլ խառնվեց, երբ մարտի 12-ին Կրեմլը մամլո հաղորդագրություն տարածեց, թե Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ։

Ըստ ՌԴ նախագահի անհետացման հիմնական վարկածների մեկի, նա կենդանի չէ, բայց շքախումբը, կրեմլյան ավանդույթով առաջնորդվելով, լուրն անմիջապես չի տարածում, մինչև «ժառանգորդի» հարցը չլուծվի։

Երբ նման վարկած է շրջանառվում, անհետացած Պուտինի միակ հեռախոսազրույցն իսկական սենսացիա է։ Հակառակ դրան, «գուգլելու» արդյունքները ցույց տվեցին, որ լուրը քչերին է զարմացրել, իսկ «Թվիթերում» բանը վերջացել է կատակներով, թե Սարգսյանին զանգել է հայտնի ծաղրանմանակողներից մեկը, ասենք՝ Մաքսիմ Գալկինը։

Ո՞րն է պատճառը։ Հայաստանն էնքա՞ն է անհետացել աշխարհի քաղաքական քարտեզից, որպես Կրեմլի կամակատար, որ երկու անհետացածների հեռախոսազրույցը ոչ մեկին հետաքրքիր չէ, թե՞ մարդիկ հավատում են, որ Սերժ Սարգսյանը շփվում է ոգիների հետ։

Երկուսն էլ հավանական են, բայց երկրորդն` ավելի. Պուտինի հետ հեռախոսազրույցը Սերժ Սարգսյանի միակ շփումը չէր ոգիների հետ։ Նույն օրը նա հանդիպումներ է ունեցել նաև «Ժառանգություն», «ՄԱԿ», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», Հայոց համազգային շարժում, Ազատ դեմոկրատներ կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ըստ ՀՀ նախագահի գրասենյակի մամլո հաղորդագրության, ավելի վաղ էլ նա «հանդիպել է Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների հետ»: Իսկ երեկոյան, ՀՀԿ գործադիր մարմնի ընդլայնված նիստում, «քննարկումներին» մասնակցել են «նաև «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն», «Սահմանադրական իրավունք միություն» և «Ազգային միաբանություն» կուսակցությունների ներկայացուցիչները»:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել