1in.am-ը գրում է
Ճգնաժամն, ըստ էության, պետք է փոխի ոչ միայն համերկրային, այլև անձնային ռազմավարությունները, քանի որ մեզանից շատերն իրենց վրա են պրոյեկտում աշխարհի վերջի դոկտրինը, որը ամենամեծ տարածումն ու ժողովրդականությունն է վայելում պարարտ ու բեղուն տարիներին` կասկածի տակ դրվելով տնտեսական աղետների ժամանակ: Այն ազդարարում է, որ մարդկությունը բացահայտել է հնարավոր ամենալավը, հասել է էվոլյուցիայի բարձրակետին: Ու հասել է ժամանակը հավաքել բազմադարյա ջանքերի պտուղները: Անձնային իմաստով դա պարզ է թվում` պետք է ստանալ լավ կրթություն, որը կհուշի, թե ինչպես գործել ցանկացած իրավիճակում: Իսկ հետո կիրառել դասագրքերի գիտելիքները գործնականում, ինչը կնշանակի կայուն կարիերա և աշխատավարձի աճ: Եվ պետք չէ մտածել` արժանի ես դրան, թե ոչ, կարևորը` որ ծնվես ճիշտ ժամանակին:
Պատմության վերջի հայեցակարգը, բայց նվազման նշանով, ակտիվորեն օգտագործվում է մեր հասարակության առավել դեպրեսիվ մասի կողմից: Նրանք կարծում են, թե պատմությունն ավարտվել է իրենց համար: Եվ հույսեր չկան: Մեր հասարակությունը պակաս շարժունակ է բոլոր իմաստներվ, ներառյալ աշխարհագրական և սոցիալական: Մենք դժվարությամբ ենք փոխում գործողությունների բնույթը, առավել ևս բնակության վայրը: Ուստի, երբ հայտնվում ես աղետալի վիճակում, սկսում ես մտածել, թե ամեն ինչ ավարտվել է:
Թերևս, պատմական դետերմինիզմի այդ երկու տիպերն էլ` վստահությունը, որ կյանքը կընթանա քո ուզած հունով կամ, ընդհակառակը, դուրս պրծնել չի հաջողվի, մեր զարգացման ահռելի արգելակներն են. մտքի հանդգնության փոխարեն ուռած աչքեր` կամ շինծու լավատեսություն-հայրենասիրությամբ, կամ անհուսությամբ:
Անգամ ճգնաժամը քիչ բան փոխեց: Համարյա հավատալու էինք սև կարապներին, բայց մոռացանք նրանց մասին: Քանի որ ճողոպրեցինք կամ մեզ թվում է, թե ճողոպրեցինք: Թեև ճգնաժամը պետք է ցույց տար, որ պատմությունը չի ավարտվել: Թերևս, նրա համար, որ նման հայեցակարգերը հայտնվել են բազում անգամներ և հերքվել: ԽՍՀՄ փլուզումն ավարտողների բոլորովին էլ «առաջին տրիումֆը» չէր: Ասենք` գրեթե նույնկերպ էր բացատրվում Նապոլեոնի կառավարման ժամանակաշրջանը, ընդ որում` մարդկության ամենևին էլ ոչ վերջին ուղեղների կողմից: Սակայն հոգեբանական վերբեռնման հույսը դեռ կա: Մենք պետք է տեսնենք միագիծ ապագայի վնասակարությունը: Եվ ինքներս մեզ հարց տանք, թե ինչո՞ւ ոչ ոք հստակ չի կարողանում բացատրել` ինչ է լինելու գլոբալ տնտեսության հետ:
Վերլուծաբաններն ավելի ու ավելի են հիշեցնում Գոգոլի պաշտոնյաներին, ովքեր քննարկում էին, թե ով է Չիչիկովը. «Եվրոն, ամենայն հավանականությամբ, կփլուզվի: Կամ գուցե չի փլուզվի, սատանան գիտի, նրա վրա հո գրված չէ»:
Անորոշությունը պետք է տնտեսական զգացմունքայնություն ծնի, որ մեզ չի բավարարում: Անգամ խոշոր ձեռնարկատերերին պետությունը չի կարողանում խանդավառել հավատով նորարարությունների նկատմամբ, որը բիզնեսի կապիտանները դիտարկում են որպես հերթական խաբեություն: Այդ իմաստով անորոշության գիտակցումը կարող է կարևոր հոգեբանական խթան լինել:
Իհարկե, կան և ռիսկեր, որ ամեն ինչ կհանգեցնի ճարպիկ առևտրականների հայտնվելուն, ովքեր կշահարկեն այդ անորոշությունը: Ինչպես դրանք արտահայտվել են «պարտքերը վճարում են միայն վախկոտները» կարգի արտահայտություններում: Ցավալի կլինի, եթե մեր տնտեսությանը խթան հաղորդել կարողանանք միայն նոր ճգնաժամի միջոցով:



