Օրերս Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ նա խոսում էր Սփյուռքի կարևոր և հայաշատ համայնքներից մեկում Ցեղասպանության 100-ամյակին նվիրված գլխավոր միջոցառմանը մասնակցելու` իրեն արված հրավերի մասին:
Թեժ ու տաքուկ եռյակային «միջոցառումների» ֆոնին նախկին արտգործնախարարն իր բոլոր արտաքին կապերն օգտագործում էր Ծառուկյանի միջազգային հանդիպումների համար: Ո՞վ էր այդ ժամանակ բռնել Վարդան Օսկանյանի ձեռքը, և ո՞վ էր նրան խանգարում միջազգային հարթակներում 100-ամյակին նվիրված միջոցառումներին աջակցելու որևէ քայլեր անել:
Կարծում եմ, որ անգամ եթե հանդիսանում ես որևէ ընդիմադիր կառույցի անդամ, դա բոլորովին չի խանգարում, որպեսզի ինչ-որ կերպ օգտակար լինես պետությանը: Եթե իրոք կար ցանկություն, ապա հանուն արդարության պետք է ասենք, որ Օսկանյանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել սեփական կապերով հանրօգուտ աշխատանք կատարել:
Իսկ այսօր Վարդան Օսկանյանը դժգոհում է, որ ինչ-որ անհայտ դեսպանատներ իրեն արգելում են այս 1-2 ամսիներին գործունեություն ծավալել:
Ինչպես ասում են, պետք չէ փորձել Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ։