Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև ստորագրվել են զբոսաշրջության և գյուղատնտեսության բնագավառներում 2015-2017 թթ. համագործակցության գործնական ծրագրեր: Ինչպես նաև քննարկվել է քուվեյթյան հիմնադրամի կողմից Հայաստանի տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու պատրաստակամությունը: Սա շատ կարևոր հանդիպում էր, և մենք կարող ենք նման հարուստ երկրներից մեծ ներդրումներ բերենք, քանի որ բիզնես միջավայրը բնորոշող ցուցանիշով ՀՀ-ն առաջատարն է ԵՏՄ անդամների ցանկում: Այսինքն` ՀՀ-ում ներդրումները հետաքրքրութուն են առաջացնում խոշոր ներդրողների համար: Քուվեյթի հիմնադրամը և գործարարները կարող են ՀՀ-ի համար հանդիսանալ խոշոր ներդրողներ, Քուվեյթը տիրապետում է հսկայական ֆինանսական միջոցների: Քուվեյթի բնակչությունը մոտ 2.8 մլն է, ունի նավթի և նավթամթերքի ահռելի արտահանում, օրինակ 2013թ-ին արտահանել է մոտ 112 միլիարդ դոլարի նավթ և նավթամթերք, իսկ ընդհանուր արտահանումը 114,4 միլիարդ դոլար է կազմել: Կա նաև մի կարևոր գործոն, որ Քուվեյթի հիմնադրամը մի շարք ծրագրեր է իրականացրել ՀՀ-ում միջազգային ֆինանսական կառույցների շրջանակում, դրանք են` Ասիական զարգացման բանկ, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ (IFAD): Այսինքն` Քուվեյթի հիմնադրամն արդեն իսկ ծանոթ է ՀՀ-ի տնտեսությանը և բիզնես միջավայրին, իսկ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելը այն կարևոր շարժառիթն էր, որ ՀՀ-ում ոչ միջնորդավորված ներդրումներ լինեն Քուվեյթի կազմակերպությունների կողմից: Իսկ վերջերս ՀՀ կառավարություն կողմից հավանություն տված «շահութահարկի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը լրացուցիչ խթան կարող է հանդիսանալ խոշոր ներդրումների համար, ինչը միանշանակ կհետաքրքրի Քուվեյթի այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել ՀՀ-ում և արտահանել ԵՏՄ-ի երկրներ: Այս պայմանավորվածությունները մեծ հնարավորություններ են ստեղծում ՀՀ-ի համար, որպեսզի խոշոր ներդրումներ լինեն արդյունաբերությունում: Բայց բացի ներդրումներից, նաև պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչ կարող է ՀՀ-ն արտահանել Քուվեյթ: Նույն 2013թ.-ի տվյալներով Քուվեյթ է ներմուծվել մոտ 837 մլն դոլարի միրգ, բանջարեղեն, մրգային և բանջարեղենային պահածոներ, մրգային չրեր, լոլիկի մածուկ, սիգարետ, պահածոյացված ձուկ, ձկան խավիար և այլն: Սրանք այն ապրանքատեսակներն են, որ ՀՀ-ն հնարավորություն ունի բավարարելու այս պահանջարկը: Ընդհանուր թվով նշեմ, որ Հայաստանի արտահանման ամբողջ ծավալի մեջ 2014թ-ին Հայաստանն ընդհանուր արտահանել է մոտ 400 միլիոնի գյուղատնտեսական ապրանքներ, այսինքն` սա մեծ հնարավորություն է նաև, որ ոչ միայն ներդրումներ ներգրավվենք, այլ նաև մեծ քանակությունով ապրանք արտահանենք դեպի Քուվեյթ, ինչը ժամանակի ընթացքում ճանապարհ կբացի դեպի այդ տարածաշրջան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=897759893577805&id=100000314094875¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել