Մի փոքր կիսվեմ իմ կարծիքով երգի ու մրցույթի այս տարվա Հայաստանի մասնակության մասին:
Երգի երաժշտությունն առհասարակ չի փայլում որևէ մի նկատելի ուժով, կարելի է փորձել անցյալ տարվա մեր երաժշտության մեջ եղած դափ-ստեփից:
Երգի բառերը, կարծում եմ, ընտրված են միայն նրա համար, որ մրցույթը չքաղաքականացվի, չդառնա քաղաքականացված:
Երգում տեղ գտած ՓՈՔՐԻԿ արտահայտությունն ինձ համար ոչինչ չի ասում ու ոչ մի կերպ չի անհանգստացնում ինձ, դա ինձ համար նորմալ է, և ոչ մի կերպ ես դրանից չեմ նեղվում:
Եվրոպայից եկած մեծ մասամբ կարծիքները բավականին դրական են, իսկ ինչ մնում ա հայերի կարծիքներին, անկեղծ ես այն դեպքում, որ պտի ասես՝ դու էլ, քո կարծիքն էլ, տո այ ձևերիստ, վայ աման, փոքրիկ, ի՞նչ փոքրիկ, թուրք, բան-ման: Ահհհհհհհհհհհհհհհհհհ, քաղաքակիրթ մի՛ ձևացեք էլի:
Գաղափարը 100 ամյակից ա ոգեչնչված, իսկ երգը նորմալ եվրատեսիլյան երգ ա, կարիք չկա՝ ձեզ տաք էս պատից այն պատը:
Իսկ երգը, բնականաբար, գուցե հաղթանակի շանս չունի, սակայն ունի մի գաղափար՝ միացնել ամբողջ հայությանը, և ինչո՞ւ չէ՝ ես կարծում եմ՝ բարձր հորիզոնական գուցե զբաղեցնենք:
Մի խոսքով՝ յուրահատուկ ա մենակ տեսահոլովակը, բայց երգը նորմալ է, իսկ երաժշտությունը կարելի է մի ձև փոխել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել