Ինչպես գիտենք, երեկ քաղաքական դաշտի հիմնական խաղացողների ճնշող մեծամասնությունն այցելել էր նախագահական նստավայր Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում բանակցություններ իրականացնելու համար:
Ստացվեց այնպես, որ սույն հարցի խորքային քննարկման շուրջ համախմբվեցին խորհրդարանական բոլոր ուժերը, բացի ՀԱԿ-ից:
Քաղաքականությամբ հետաքրքրվող մարդիկ կհիշեն, որ ոչ վաղ անցյալում ՀԱԿ-ը շրջանառության էր դրել «կոնսեսուս-1» թեզը, ասել է թե՝ գալու է մի պահ, երբ բացի ՀՀԿ-ից բոլոր քաղաքական ուժերը կմիավորվեն, և Հանրապետականը, մնալով մենակ, դուրս է շպրտվելու քաղաքականությունից ու վերածվելու է լուսանցից դուրս գործող կառույցի:
Ինչևիցե, անցավ ժամանակ, և, քաղաքական գործընթացների հաջորդականությանը հետևելով, ակամայից սկսում ես հասկանալ, որ ՀԱԿ-ի կանխատեսումները «կոնսեսուս-1»-ի մասին ճիշտ էին, սակայն մի տարբերությամբ` լուսանցքից դուրս հայտնվել է հենց ինքը, իսկ ՀՀԿ-ն` մնացած ուժերի հետ, սահմանադրական բարեփոխումների շրջանակներում ակտիվ բանակցային գործընթաց է ձեռնարկել:
Կրկին կարելի է փաստել, որ ժողովրդական առակները ներկայումս էլ են գործում, և այս դեպքում «փոս փորողը ընկավ իր փոսը»: Չնայած ՀԱԿ-ի ներուժն իրական չափային ցուցանիշներով գնահատելուց պարզ է դառնում, որ նա անգամ ունակ էլ չէ փոս փորելու: