Ես ինձ չեմ համարում նորահայտ քաղաքական գործիչ կամ քաղաքագետ; Հավատացնում եմ իմ կրթությունը և վերլուծական կարողությունները թույլ են տալիս, որպեսզի մի քանի կարևոր եզրահանգումներ անեմ.
Առաջին` մեր քաղաքական պոլեմիկան ահավոր ցածրակարգ է` հիմնականում զուրկ քաղաքական փաստարկման անհրաժեշտ էլեմենտներից.
Երկրորդ` մեր քաղաքական պահանջմունքները վաղուց չեն ձևավորում քաղաքական օրակարգ մեր երկրում, քանի որ դրանք կոնցեպտուալ չեն, խիստ իրավիճակային, երբեմն անգամ կենցաղային.
Երրորդ` մեր քաղաքական տեսակետները, դիրքորոշումներն ու մոտեցումները շատ հաճախ մեր աշխարհայացքի և արժեքային կողմնորոշումների հետևանք չեն, այլ ավելի շատ սենսորային են ու ներխմբակային: Երևի սա է պատճառը, որ մեզանում այդպես էլ չի ձևավորվում փորձագիտական հանրություն կոչվածը.
Չորրորդ` մեր քննադատությունը իր էությամբ հիմնականում վիրավորածին է, ոչնչացնող ու անվանարկող: Ցավոք այս հարթության վրա բավականին շատ են նաև սև "PR"-ի դրսևորումները:
Երեկ այս ամենի մասին դեռևս շատ լավ պատկերացումներ ուներ իմ ընկեր Նաիրա Կարապետյանը....
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/118535101633828
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել