«Ֆուլ հաուսը» և «Տնփեսան» մեկնարկեցին: Եթե անկեղծ լինենք, ապա անցյալ եթերաշրջանի նման այս անգամ էլ «Ֆուլ Հաուսն» աննախադեպ բում արեց: «Տնփեսան», որն անցյալ եթերաշրջանում կարծես հայտնվել էր ստվերում, այսօր կրկին փայլեց: Սերիալի նոր հերոսուհի Աննան (Հասմիկ Վերդյան) իր գեղեցկությամբ, հմայքով և նոր ոճով անմիջապես թարմություն տվեց «Տնփեսային»: Հավանաբար հենց նա էր պակասում սերիալում, որը, համոզված եմ, մի քանի օրից կրկին ետ կբերի իր երկրպագուներին: Ուրախալի է, որ միօրինակ երեկոյան եթերն արդեն վերածվել է տոնականի, և այս 30 րոպեների ընթացքում մեզ հաջողվում է փոքր-ինչ լիցքաթափվել: Բարի երթ մեր սիրելի հումորային նախագծերին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/770275419720673?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել