Իշխանության համար շատ ավելի նախընտրելի է, որ այդ տարածքը լցվի իր համար միանգամայն կանխատեսելի և փորձված կոնյունկտուրային ուժերով, այլ ոչ թե «արկածախնդիրներով», գաղափարականներով կամ սկզբունքայիններով, որոնցից կարելի է սպասել ամեն ինչ: Իսկ ԲՀԿ-ն դրա համար առավել քան հարմար, եթե չասնեք` անփոխարինելի պահեստային ռեսուրս է, որի նման ուժերի կարիքը իշխանությունը միշտ զգում է հատկապես ընտրությունների ժամանակ: Բանն այն է, որ ԲՀԿ-ն իր գոյության ողջ ընթացքում կատարել է ընդդիմադիր տրամադրություններն արհեստականորեն գեներացնող, ապա վճռական պահերին փոշիացնող դեր, ինչի արդյունքում իշխանությունը միշտ կարողացել է ապահովել իր վերարտադրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել