Ինչպես գիտեք, մագիստրոսական ծրագրով սովորում եմ Թբիլիսիի Պետական Համալսարանում: Ծրագրի շրջանակներում վաղը պետք է հանդիպենք Վրաստանի Եվրոատլանտյան և ԵՄ ինտեգրման նախարարի առաջին տեղակալի հետ: Բնականաբար, դրա մասին մեզ պատշաճ ձևով իրազեկում են և ներկայացնում են նախարարության գտնվելու վայրը: Հետաքրքրությունից դրդված՝ փորձեցի համացանցում տեղեկություններ որոնել փոխնախարարի մասին և հաճելի անակնկալի եմ հանդիպում. 
Վրաստանում նույնիսկ փոխնախարարների պաշտոնական հայտարարագրերը, որոնց մեջ առկա մանրամասնություններն ուղղակի զարմանալի են, հասանելի են ցանկացածի համար: Բնականաբար, ՀՀ-ում էլ կան նման տեղեկատվական հնարավորություններ, բայց դրանց հասանելիության հարցը բաց է մնում: Անձամբ ես այսքան ժամանակ չեմ հանդիպել փոխնախարարների և այլ՝ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերի մասին նման հասանելիություն ՀՀ-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել