Armlur.am-ը գրում է․
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել Հայաստանում կրթության միջազգայնացման գործընթացին նվիրված «Connecting Globally» համաժողովին, որը կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը:
Բացման խոսքում նախարարն ընդգծել է, որ միջազգայնացումը Հայաստանի կրթական առաջնահերթություններից է. «Կրթական համակարգի հիմքում ի սկզբանե դրել ենք երեք կարևոր գործոն. առաջին՝ ազգային դպրոց և ազգային կրթակարգ, երկրորդ՝ Խորհրդային Հայաստանի կրթագիտական ավանդույթների պահպանում և ժամանակի պահանջներին համահունչ կրթական համակարգի կառուցում, կրթության միջազգայնացում, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից և մրցունակ կրթական համակարգ: Միջազգայնացման շնորհիվ մենք այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանը դարձել է եվրոպական կրթական տարածքի մաս»,- նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ կրթական համակարգի միջազգայնացման համատեքստում օտար լեզուների, հատկապես անգլերենի ուսուցման զարգացումը կարևոր նշանակություն է ստանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



