«Նոր հորիզոններ կբացի երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման համար». Վարչապետը Քուվեյթում էPanorama.am-ը գրում է․

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քուվեյթի Պետության կառավարության ղեկավար Ջաբեր Մուբարաք Ալ-Համադ Ալ-Սաբահի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Քուվեյթ: Էլ-Քուվեյթի միջազգային օդանավակայանում Հովիկ Աբրահամյանին դիմավորել է այդ երկրի վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահը: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Քուվեյթի էմիրի նստավայր՝ «Բայան Փալաս», որտեղ կայացել է Հովիկ Աբրահամյանի և Քուվեյթի էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահի հանդիպումը: 

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Քուվեյթի էմիրին փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերը: Քուվեյթի էմիրն իր հերթին ևս փոխադարձ ջերմ ողջույններ է հղել Հայաստանի նախագահին և շնորհակալություն հայտնել հրավերի համար:

Վարչապետը նշել է, որ իր պաշտոնական այցը Քուվեյթ վկայում է երկկողմ բազմաբնույթ հարաբերությունների շարունակական զարգացման Հայաստանի նպատակադրվածության մասին: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ իր այցը ևս նոր հորիզոններ կբացի երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել