Լֆիկը չի դադարում զարմացնել ինձ ամեն ինչը պլինտուզից ներքև գտնվող մակարդակի հասցնելու իր բացառիկ ունակությամբ։ Էն անտեր Ուկրաինայում օլիգարխները նենց դեմք են, որ կարողացան երկրի հերն անիծեն ու իրար մեջ բաժան-բաժան անեն։ Այ դա ես հասկանում եմ ՕԼԻԳԱՐԽԻԱ, իսկ սա...
Մի հատ հավաստի բան պատմեմ, որ պատմել է ծանոթներիցս մեկը, ով մինչև վերջերս զբաղվում էր պահպանակների հայտնի բրենդի ներկրմամբ։ Ուրեմն այդ պահպանակի ինքնարժեքը բավականին բարձր էր, ու դեղատներում էլ դրանք վաճառվում են բավականին թանկ, բայց վաճառվում են, քանի որ վստահելի են։ Սակայն օրերից մի օր անհագ Լֆիկը որոշում է, որ այդ բրենդի մոնոպոլիստն էլ ինքը պետք է լինի։ Նորմալ երկրում նույնիսկ աննորմալ օլիգարխը կարող էր հասնել իր նպատակին՝ դեմփինգ անելով, որովհետև իր ռեսուրսները դա թույլ են տալիս, իսկ հետո նա կարող էր կոմպենսացնել իր ծախսերը, երբ շուկան ամբողջովին իրենն է։ Նորմալ երկրում... Իսկ քանի որ մեր երկիրը նորմայից դուրս է, իսկ Լֆիկն ինքը ծաղր է «օլիգարխ» բառի, մեզ մոտ տեղ գտավ միանգամայն այլ երևույթ։
Ժողովուրդ, կծիծաղեք, բայց, փաստացի, Լֆիկը պահպանակներ էլ է ֆալշում։ Ուրեմն, էս խելոքը Չինաստանից բերում ա իրական բրենդային պահպանակի կեղծված տարբերակ, որի ինքնարժեքը մի քանի անգամ ավելի ցածր է, քան բրենդինը։ Ոչ միայն ինքնարժեքը, այլ նաև որակն է մի քանի անգամ ցածր, քանի որ Լֆիկը Լֆիկ չէր լինի, եթե ամենացածրորակ ֆալշը չգներ Չինաստանից։ Հետո Լֆիկը մտցնում է այդ կեղծ պահպանակների խմբաքանակը շուկա ու, մի քանի անգամ ավելի ցածր գին դնելով ֆալշերի վրա, աստիճանաբար դուրս է մղում բոլոր մրցակիցներին շուկայից։
Ծիծաղում ենք, բայց սա լացելու բան է, որովհետև Լֆիկի ագահության պատճառով հաճախակիացել են տարբեր վեներական հիվանդություններով վարակվելու և անցանկալի հղիությունների դեպքերը, քանի ֆալշի աստծո «փառահեղ» մարկետինգային լուծման արդյունքում ներկայումս շուկան հեղեղված է ֆալշ պահպանակներով, որոնք հաճախ չեն կատարում իրենց առաջնային ֆունկցիան՝ չեն պահպանում, քանի որ հեշտությամբ ճղվում են սեռական ակտի ժամանակ...
Բայց դե Լֆիկի վե՞ջն ա, որ ինքը հիմա նաև սեռավարակների «հարուցիչ է», կարևորը, որ ինքը ձեռք բերեց հերթական մենաշնորհը, իսկ մարդիկ թող գնան գրողի ծոցը։