Slaq.am-ը գրում է․
Մարտի 11-ին Քուվեյթի վարչապետի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնեց Քուվեյթի Պետություն: Պատվիրակության կազմում է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Քուվեյթի Պետության էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի, խորհրդարանի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի, վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի հետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև Քուվեյթի ներդրումային գործակալության, Առևտրաարդյունաբերական պալատի և Քուվեյթի հիմնադրամի ղեկավարության հետ: Այցի շրջանակում պատվիրակությունը կհանդիպի Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչներին:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/1009879/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



