Panorama.am-ը գրում է․
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախօրեին մասնակցել է Պրահայի Կարլի համալսարանում անցկացված «Ցեղասպանության հանցագործություն. իրավական և քաղաքական ասպեկտները» խորագրով գիտաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթ-դասախոսությամբ: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Դասախոսությանն` ի թիվս պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների, ներկա է եղել նաև Չեխիայում Թուրքիայի Հանրապետության դեսպան Ահմեթ Նեչատի Բիգալին` դեսպանության աշխատակիցների ուղեկցությամբ:
«Հարգարժան ակադեմիկոսներ, դեկաններ, պրոֆեսորներ, ուսանողներ, տիկնայք և պարոնայք, Հայոց ցեղասպանության 100-ամյակին մեկ ամիս է մնացել: Մեկուկես միլիոն հայ զոհ դարձավ մի հանցագործության, որն իր իրական անունը միայն տասնամյակներ անց գտավ: Ինչպես հավանաբար գիտեք, «ցեղասպանություն» եզրույթն առաջին անգամ օգտագործել է ծագումով հրեա լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը 1944 թվականին: Այդ եզրույթով Լեմկինը ցանկանում էր նկարագրել 1915-ին Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրագործված վայրագությունները:
Դեռևս 1911 թվականին Սալոնիկում «Իթթիհաթ վե Թերաքի» կուսակցության համագումարում որոշում կայացվեց բնաջնջել Օսմանյան Թուրքիայում ապրող հայերին: Երիտթուրքական պանթուրքիստական ծրագրերի իրականացման ճանապարհին գլխավոր խոչընդոտ էր համարվում քրիստոնյա բնիկ ազգաբնակչությունը, մասնավորապես հայերը: Թուրքերը պնդում են, թե այս ամենն իբր նախօրոք ծրագրված չի եղել. Առաջին աշխարհամարտի տարիներին տեղահանության հետևանքով զոհվել են թե հայեր, թե թուրքեր:
Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



