Շատերն իրավամբ նշում են, որ գործող խորհրդարանը կորցրել է իր քաղաքական լեգիտիմությունը. ԲՀԿ ֆրակցիան, որ մեծությամբ երկրորդն էր, ըստ էության, կազմաքանդվել է, մասամբ նույն վիճակն է «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցություններում: Այսինքն՝ տասնյակ հազարավոր ընտրողների ձայները գործող խորհրդարանում այլևս արտացոլված չեն: Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ պետք է անցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Մյուս կողմից՝ նման ընտրությունները հիմա ռիսկային են տոտալ ճգնաժամ ապրող ընդդիմության ու շահեկան միայն իշխանությունների համար: Եթե այս պահին անցկացվեն խորհրդարանական ընտրություններ, մեծ է վտանգը, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ՝ խոհրդարանը կլինի միակուսակցական, բացառապես հանրապետականներից բաղկացած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել