«Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը շարունակում է նոր քարոզչական մեթոդների կիրառումը՝ միտված սեփական շարքերը համալրելու գործին: 
Այդ նպատակով օրերս կառույցը նոր տեսահոլովակ էր հրապարակել՝ «Արդարացվածներից չարդարացվածներին» խորագրով՝ հատուկ նվիրված խուլ և համր իսլամականներին՝ կոչ անելով նրանց առանց վարանելու միանալ «ջիհադին»:
YouTube վիդեոնախագծային կայքում տեղադրված տեսանյութում, որը հապճեպ կերպով հեռացվել է կայքի մասնագետների կողմից, ոստիկանի գործառույթներ իրականացնող խուլ ու համր Աբդ ալ-Ռահման եղբայրները ժեստերի լեզվով պնդում են, որ անգամ արևմտյան պետություններում ապրող, նման խնդիրներ ունեցող մուսուլմանները պետք է մասնակցեն անհավատների դեմ ընթացող «սրբազան պատերազմին», և որևէ արատ, հաշմանդամություն չեն կարող որպես արդարացում ծառայել դրանից խուսափելու հարցում: 
Ով ինչ ուզում է ասել, բայց իր գործելաոճով վաղ միջնադարը հիշեցնող ԻՊ-ը և նրա տարբեր ոլորտների մասնագետները կրեատիվ մտահղացումների և նախաձեռնությունների տեսանկյունից կարող են մրցակցել անգամ ժամանակակից ամենանորարարական վերազգային ընկերությունների մարքետինգի ոլորտի լավագույն պատասխանատուների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել