Orer.am-ը գրում է․
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեսակետ հնչեցրեց, որ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո «եռյակի» գործընկերները մենակ թողեցին Գագիկ Ծառուկյանին,-հայտնում է Orer.am-ը:
Ըստ Իսագուլյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը պարտավոր էին կանգնել Գագիկ Ծառուկյանի կողքին, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը նամակ գրեց Սերժ Սարգսյանին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հարկ չհամարեց Ծառուկյանի հետ առաջին դեմքով հանդիպել: Իսագուլյանը նշեց, որ իր մասնակցությունը, «եռյակի» հետ կապված նախաձեռնություններում, բացառապես պայմանավորված է եղել Գագիկ Ծառուկյանի գործոնով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.orer.am/archives/94022
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել