Սահակաշվիլիով ու իր հակառուսական հիվանդագին հռետորությամբ («Ուկրաինան ամերիկյան զենքով կգրավի ողջ Ռուսաստանը...» և այլն) հիացողներին արժե հիշեցնել նաև Հայկական հարցի շուրջ նրա ընկալման մասին:
Խնդրեմ. «Օսմանյան կայսրության բաժանման ժամանակ ուժեղ պետությունները հավաքվեցին և վճռեցին, որ Թուրքիային պատկանում է իր զբաղեցրած տարածքի ընդամենը մեկ երրորդը՝ փորձելով խլել դրանք նրանից: Թուրք ժողովուրդը և իր առաջնորդն իրենց հաստատ դիրքորոշումն արտահայտեցին՝ հայտարարելով, որ ոչ ոք չի կարող Թուրքիայի ճակատագիրը լուծել, և նրանք չեն պատրաստվում իրենց տարածքները հանձնել, ինչպիսի ազդեցիկ պետություններ էլ դա ցանկանան: Աթաթուրքը և թուրք ժողովուրդն օրինակ են բոլոր երկրների և ժողովուրդների համար, թե ինչպես է պետք պաշտպանել և պահպանել սեփական տարածքները, ինտեգրացնել ազգային փոքրամասնություններին և ստեղծել պետություն» (19.12.2006, Անկարա):
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.sargsyan/posts/10202725190290314?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել