Մարտի 7-ին «Bridge» Club Pub-ում տեղի ունեցավ Սոնա Եսայանի «Minimalistic» պարային տեսահոլովակի շնորհանդեսը։ Տեսահոլովակի ամբողջ բեմադրության հեղինակը հենց Սոնան է, ով «Պարիր, թե կարող ես 3» նախագծում զբաղեցրել է 4-րդ տեղը։ 

Տեղեկացնենք նաև, որ Սոնան այժմ պարեր է դասավանդում 1 տարի առաջ իր կողմից ստեղծված Owls Dance Studio-ում։ Տեսահոլովակը պատրաստել է «Steps9090» production-ը։ Տեսահոլովակի ռեժիսորը Գևորգ Ենոքյանն է, իսկ մտահղացման հեղինակը՝ «Vitamin» ակումբի և «Stand Up Yerevan» նախագծի Գրիգը։ Տեսահոլովակի վրա աշխատել է բավականին երիտասարդ թիմ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել