Hayeli.am-ը գրում է․
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի կապակցությամբ:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ մարտի 9-ին՝ ժամը 03:05-ին, ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ճանապարհապարեկային ծառայության տեսուչ Արկադի Քոչարյանը զեկուցագիր է ներկայացրել ոստիկանության Տարոնի բաժին առ այն, որ նշված օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնի եւս 4 աշխատակցի հետ ծառայություն են իրականացրել Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու սկզբնամասում։ Ծառայության ժամանակ իրենց մոտ կայանել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա, որից իջել է 5 անձ, ովքեր, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, անհիմն վիճաբանել են իրենց հետ, ապա նշված անձանցից Ս. Նավասարդյանը ձեռքով երկու անգամ հարվածել է իրեն եւ դիմել փախուստի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ