
45-ամյա Թրեյսի Գիբսոնը և նրա 18-ամյա դուստր Զարա Հարթշորնը տառապում են մի հազվագյուտ հիվանդությամբ, որի պատճառտով նրանց մաշկը վաղաժամ կնճռոտվում է։ Նրանց հիվանդությունը կոչվում է լիպոդիստրոֆիա։ Այս հիվանդության արդյունքում ճարպը տարրալուծվում է հյուսվածքների տակ:
![]() |
![]() |
Զարան առաջին անգամ մաշկի մաշկի ձգում կատարեց 16 տարեկանում, մինչդեռ նրա մայրիկը երկար ժամանակ տառապում էր ոչ միայն հիվանդության հետևանքով առաջացած կնճիռներից, այլև մարդկանց ոչ ադեկվատ վերաբերմունքից։ Մարդիկ թունոտ ու սևեռուն հայացքներ էին նետում նրա վրա, ինչպես նաև ծաղրական մականուններով կոչում նրան։
![]() |
![]() |
Առողջապահության ազգային ծառայությունը հրաժարվել էր անվճար վիրահատություն կատարել։ Թրեյսի Գիբսոնը, ով 7 երեխայի մայր է, կարծում էր, թե դատապարտված էր ողջ կյանքում թակարդված մնալ սեփական կնճիռների մեջ։ Այնուամենայնիվ, երբ ամերիկացի բժիշկները երկու տարի առաջ անվճար վիրահատություն կատարեցին նրա դստերը, նրա մոտ ևս հույս արթնացավ, որ տվյալ հիվանդանոցում գուցե իրեն էլ չմերժեն։ Ամերիկացի բժիշկները սիրով համաձայնեցին անվճար վիրահատություն կատարել, թեպետ դա բավականին թանկ հաճույք էր։ Բուժման ամբողջական կուրսը ներառում էր դեմքի ու պարանոցի մաշկի լիֆտինգ ու բոտոքսի ներարկումներ։ Այդ ամբողջը միասին մոտ 75375 դոլար արժե։

Ողջ կյանքում ինձ «տատիկ» ու «կապիկ» էին անվանում։ Երբ դիտում եմ հին լուսանկարներս, մտածում եմ, որ այն ժամանակ ես «Շրեկ»-ի վիշապին էի նման։ Սակայն հիմա ես ասես վերածնված լինեմ։ Ես կարող եմ գլուխս բարձր պահել փողոցում քայլելիս։ Ես կարծում եմ, որ հիմա շատ լավ տեսք ունեմ. տեսքս շատ է տարբերվում նախկինից։
![]() |
![]() |
Լիպոդիստրոֆիան կարող է առաջանալ տարբեր հիվանդությունների արդյունքում, սակայն կան սակավաթիվ մարդիկ, ովքեր ծնվում են այս հիվանդությամբ։ Տարբեր մարդկանց մոտ մաշկի տարբեր հատվածներ կարող են տուժել։ Օրինակ՝ տիկին Գիբսոնի մոտ ամենից ավելի շատ են տուժել դեմքի, պարանոցի ու թևերի հատվածը։ Արդյունքում նա իր տարիքից կրկնակի մեծ էր երևում։

Զարան 7 տարեկանում
Վիրահատությունից հետո տված հարցազրույցի ընթացքում նա ասել է.
Ես ողջ կյանքում ծաղրուծանակի առարկա եմ եղել և դպրոցում հանդուրժել եմ ամեն տեսակ դաժան պիտակավորումներ։ Ես այնքան շատ բաների հետ էի ստիպված հաշտվել։ Ես երբեք չեմ կարողացել աշխատանքի ընդունվել, իսկ դա շատ վրդովեցուցիչ է։ Պարզապես զզվելի է, որ ես ծնվել եմ այս հիվանդությամբ, իսկ Առողջապահության ազգային ծառայությունը ձեռքերը ծալած նստել է։ Չեմ հասկանում, թե նրանք ինչպես կարողացան մերժել ինձ. ախր դեմքս ահավոր տեսք ուներ։

Ջոլինն ու Զարան իրենց մայրիկի հետ
Թրեյսիի 7 զավակներից երեքը ժառանգել են նրա հազվագյուտ հիվանդությունը։ 25-ամյա Ջոլինը և 26-ամյա Թոմին ևս տառապում են լիպոդիստրոֆիայով, սակայն դրա նշաններն ամենից ավելի վառ են արտահայտված Զարայի մոտ։

Տիկին Գիբսոնը, ով 3 անգամ ամուսնացել է, պատկերված է իր երրորդ ամուսնու՝ 42-ամյա Լոուրենսի հետ
Հետաքրքրական է, որ ամերիկացի բժիշկները, ովքեր կամավորական հիմունքներով կատարել են վիրահատությունը, առաջարկեցին մաշկի ձգումից բացի այլ պլաստիկ միջամտություններ կատարել։ Նրանք հարցրին, թե արդյոք Թրեյսին ցանկանում է Անջելինա Ջոլիի շուրթերի պես շուրթեր ունենալ, սակայն Թրեյսին հրաժարվեց այսպիսի կտրուկ փոփոխություններից։ Նա երբեք էլ չի ցանկացել ձգումներ կատարել ավելի երիտասարդ երևալու համար, այլ պարզապես նորմալ դեմք ունենալու համար։ Նա ուզում էր հայելու մեջ իրեն նայելիս չբարդույթավորվել իր արտաքինից։
Ես միշտ այնքան գլխահակ էի քայլում, որ քիչ էր մնում գետինը մտնեի, սակայն կյանքիս այդ փուլն արդեն անցյալում է։ Ես վերջապես կարող եմ լինել այն մարդը, որ միշտ ցանկացել եմ լինել։









