Fact.am-ը գրում է․
Քաղաքական վերջին իրադարձությունների կապակցությամբ Փաստ լրատվականին հարցազրույց է տվել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Պարո՛ն Բալասանյան. Վարդան Ղուկասյանն իր հարցազրույցում ԲՀԿ-ից դուրս գալու Ձեր քայլը բնորոշել էր որպես անբարոյականություն, ի՞նչ կասեք այդ մասին:
Ընդհանրապես կանոն էի դարձրել տվյալ հոգեկան հիվանդին չպատասխանելը, մանավանդ որ գարնանը նման հիվանդների մոտ սրացում է նկատվում, բայց այս անգամ երևի շեղվեմ այդ կանոնից: Հայաստանի քաղաքական ներկա մշակույթի պարագայում կուսակցությունների գործունեությունը մեծապես պայմանավորված է անձերի գործոնով, կարծում եմ՝ սա որևէ մեկը չի ժխտի, իսկ «Բարգավաճ»-ից ես դուրս եմ եկել այն բանից հետո, երբ կուսակցությունից դուրս է եկել Ծառուկյանը՝ մարդ, ումշուրջն է ստեղծվել ԲՀԿ-ն: Կարծումեմ՝ ավելորդ չէ նաև հիշեցնելը, թե իմ՝ ԲՀԿ-ում գտնվելն ինչ օգուտ է տվել մեր քաղաքին՝ բազմաթիվ աղբատար մեքենաներ, տրակտորներ, ամենամյա աջակցություն անօթևաններին և այլն: Իսկ անբարոյականության մասին կասեմ հետևյալը: Անբարոյականություն է՝
Ա. Եկեղեցու կառուցման անվան տակ փող հավաքելն ու այդ գումարներով անձնական պալատներ կառուցելը:
Բ. Խնամքիդ մնացած երեխաներին մարդասպան դարձնելն ու նրանց ճակատագրերը խեղելը:
Գ. Հայրենի քաղաքը տարիներ շարունակ թալանելը:
Դուրս եկեք փողոց և հարցրեք գյումրեցուն, թե որն է անբարոյականությունը և կտեսնեք, որ պատասխանն ակնհայտ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ