«Ֆեյսբուկեան ասուլիս» կոչուած զրոյցի ժամանակ լսեցի, որ Ժիրայր Սեֆիլեանն համարում է, եւ կրկնեց 2 անգամ, որ 1995 թուականից յետոյ արդար ընտրութիւններ չեն եղել։ Սրանից յետեւում է, որ 1990 թ. պատգամաւորական, ԳԽ նախագահի եւ 91թ. նախագահի ընտրութիւններն արդար են եղել։ Մէկ անգամ էլ առանձին է նշում, որ 1991թ. ԼՏՊ-ն ընտրուել է արդար ընտրութիւններով։ Սկսում եմ կասկածել իր ազնւութեանը, որովհետեւ անիրազեկ լինել չի կարող։ 1990թ.ին Հայաստանի առաջին դէմքի՝ ԳԽ նախագահի առաջին իրական ընտրութիւնն էր։ Կային երեք թէկնածուներ՝ ես, ԼՏՊ-ն եւ Մովսիսեանը։ Ես արտաքսուած էի եւ «կագէբէ»-ն ինձ թոյլ չէր տալիս վերադառնալ Հայաստան։ Աշխարհի միակ պառլամենտականն էի (անձեռնխմելի անձը) ով զրկուած էր հայրենիքում ապրելու եւ գործելու իրաւունքից։ Քուէարկութիւնը եւ նախնական քննարկումները տեղի ունեցաւ իմ ապօրինի բացակայութեան պայմաններում։ Ճիշտ կլիներ, որ այլ իրաւագէտներ ու քաղաքագէտներ անդրադառնային խնդրին, բայց վախենում են ումի՞ց, իրենք գիտեն։ Այդպէս նա դարձաւ պետութեան առաջին դէմք եւ 91-ին էլ այդ պաշտօնն օգտագործեց «լիարժեքօրէն»։ 91-ի ընտրութիւնն էլ՝ Պառաւաքարով, դատարանը դատապարտել է․ միակ դէպքը ՀՀ արդարադատութեան պատմութեան մէջ։ Եւ ամենակարեւորը (եթէ ոչ գժականը) Ո՞ՐՆ Է ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԸ՝ 90-ին,91-ին «արդար» ընտրութիւններով ընտրուողը 95-ին, 96-ին ինչու՞ դարձաւ ընտակեղծարար։ ԼԱՒ ԳՈՐԾԻՉ ԷՐ ԵՒ ՍՐԻԿԱ՞Յ ԴԱՐՁԱՒ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/paruyr.hayrikyan.1/posts/804969786245433?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել