Իշխանության համար ակտուալ է իր ձեռքի տակ հայտնված սեփականության ու ֆինանսական միջոցների վերջնական լեգիտիմացումը, որը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ այդ պայմանով ապահովվի իշխանության անցնցում փոխանցումը ՀՀԿ-ից նրա քույր կուսակցություններից մեկին՝ ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին կամ էլ նրանց կոալիցիային: Դրա համար գործընթացի առաջին փուլում անհրաժեշտ էր չեզոքացնել ունեզուրկ խավերի ու փողոցային ընդդիմության առաջնորդությունը ստանձնած ՀԱԿ-ին՝ ընդդիմադիր նոր ձևաչափ ստեղծելու միջոցով: Այս խնդիրը հիմնականում լուծվեց, և պարոն Ծառուկյանի՝ ԲՀԿ կուսակցապետի պաշտոնը լքելու արարքով սկսվեց այդ գործընթացի երկրորդ փուլը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MelikyanArman/posts/955844884426424?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել