Yerkir.am-ը գրում է․
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանն ու Հայկ Խաչատրյանը մտադիր չեն դուրս գալ ԲՀԿ-ից կամ ԲՀԿ խմբակցությունից: Այդ մասին պատգամավորները հայտնեցին Yerkir.am-ի հետ զրույցում: Արմեն Ավետիսյանը նշեց. «Ոչ, առայժմ նման բան չկա»: Իսկ Հայկ Խաչատրյանը մեզանից իմացավ, որ ևս մեկ ԲՀԿ-ական պատգամավոր` Բազմասեր Առաքելյանը, վայր է դրել կուսակցական մանդատը: «Բազմասեր Առաքելյանն է՞լ է դուրս եկել, յա, լավ չի»,- անկեղծորեն զարմացավ նա:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/81516.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



