Slaq.am-ը գրում է․
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմում իմ հետագա անդամակցության դադարեցումը չունի ոչ մի քաղաքական դրդապատճառ, պարզապես քաղաքական զարգացումների արդյունքում իմ հետագա քայլերը կշարունակեմ խմբակցությունում, սակայն ոչ կուսակցության կազմում: Մարդկային իմ տեսակը ճանաչողները գիտեն և կհասկանան ինձ: Շարունակելու եմ իմ կողմից որդեգրած ավանդույթը` մշտապես լինելու եմ իմ բազմահազար ընտրողների կողքին, քանի որ նրանց վստահության քվեի կրողն եմ, իսկ որպես անկախ պատգամավոր լինելու եմ Հայաստանի Հանրապետության առաջընթացին և զարգացմանը ուղված ամեն մի քայլի կրող»,- ասված է Բազմասեր Առաքելյանի տարածած հայտարարության մեջ:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/1008925/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



